Հեռախոսահամար
հկտ 11, 2024 Նորություններ
Սրտի ցավով հիշում ենք, որ այսօր լրանում է լրագրող, ազգային-հասարակական գործիչ Հրանտ Դինքի ծննդյան 70-ամյակը։ Զահրատը հրաշալի բանաստեղծություն է գրել նրա սպանությունից անմիջապես հետո։ Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում։
Աղաւնիները համոզեցին, ըսին որ իրենց վրայ չեն կրակեր. Հրանդ հաւատաց։ Թէպէտ երկչոտ՝ հաւատաց թէ աղաւնի մըն է։ Բայց կրակեցին։ Նախատեսած էր, մէկ քանի տարի առաջ ըսած էր ինծի. «Իմ մահը պիտի ըլլայ ոտքի վրայ՝ կանգնած, ոչ թէ պառկած՝ անկողինի մէջ»։ Թող պառկի լոյսերու մէջ։ Եթէ մեզի հարցնէք, ան միշտ յաղթական պիտի կանգնի՝ անաղարտ արձանի մը պէս։ Զահրատ