ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Սիրեցեք գիրքը․ խորհրդահայ պաստառների ցուցահանդես

մրտ 12, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Սիրեցեք գիրքը․ խորհրդահայ պաստառների ցուցահանդես» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որին կներկայացվեն 1940-1960-ական թթ. պաստառային արվեստի ինքնատիպ նմուշները։

Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ կազմակերպված այս ցուցահանդեսը նվիրված է Գիրք նվիրելու օրվան։ Գիրքը, որպես կրթության և «լուսավոր ապագայի» խորհրդանիշ, խորհրդահայ պաստառի խոշոր թեմատիկ ուղղություններից էր։ Թե՛ Միության կազմավորման տարիներին, թե՛ հետպատերազմյան շրջանում գիրքը՝ գեղարվեստական, մասնագիտական, տեխնիկական, մանկական և դպրոցական, համարվել է զանգվածային կրթության և անգրագիտության վերացման կարևորագույն գործիք։

Խորհրդային գաղափարախոսության համաձայն՝ միայն իսկապես կիրթ քաղաքացին կարող էր լիարժեք մասնակցել համընդհանուր ապագայի կառուցմանը։ Այդ պատճառով իշխանությունները մեծ ռեսուրսներ էին հատկացնում գրքի գովազդին և կրթական ագիտացիային։

Համադրող՝ Արթուր Աթայան

🗓Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 25-ը։

ք. Երևան, Իսահակյան 38, Ռուսական արվեստի թանգարան