ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Սինե-ակումբում ցուցադրվեց Մարսել Լ’Էրբյեի «Անմարդկային կինը»

մյս 07, 2026 Կինոակումբ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանի Սինե-ակումբում կայացավ հերթական կինոցուցադրությունը՝ այս անգամ հանդիսատեսին ներկայացնելով Մարսել Լ’Էրբյեի լեգենդար «Անմարդկային կինը» (1924 թ․) ֆիլմը։

Ֆրանսիական համր կինոյի այս բացառիկ ստեղծագործությունը միավորեց գիտական ֆանտաստիկան, դրաման և 1920-ականների ավանգարդ արվեստի ամբողջ շունչը՝ հանդիսատեսին տեղափոխելով արտ դեկոյի շքեղ ու նորարար աշխարհ։ Ֆիլմը ոչ միայն ժամանակի ամենահամարձակ կինոնախագծերից էր, այլև մինչ օրս շարունակում է զարմացնել իր գեղարվեստական լուծումներով, տեսողական համարձակությամբ և կինեմատոգրաֆիական ազդեցությամբ

Սինե-ակումբի «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագրի շրջանակում այս ցուցադրությունը ևս մեկ անգամ ընդգծեց, թե ինչպես է կինոն տարբեր դարաշրջաններում ձևավորել մշակութային, գեղագիտական ու հասարակական ընկալումները։ Հերթական կինոերեկոն համախմբեց կինոսերներին՝ վերարժևորելու համաշխարհային կինոյի դասական էջերը և բացահայտելու ֆրանսիական կինոարվեստի հարուստ ժառանգությունը։