ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Քարտեզագրական նյութեր / Ռուբեն Գալչյան

մյս 27, 2025 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ֆոնդերում իրենց ուրույն տեղն ունեն քարտեզագրական վավերագրերը՝ իրենց տեսակներով, քանակով և կարևորությամբ: Քարտեզագրական վավերագրերի հավաքածուն կազմում է 11.877 միավոր, այդ թվում քարտեզներ՝ 9967 մ. և ատլասներ՝ 2914 մ.: Հավաքածուն վերջերս համալրվեց հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի Rouben Galichian նվիրած քարտեզագրական նյութերով՝

☑️ «Armenia and its borders: geographical, cartographical and historical changes in the situation», Antares, 2025, https://is.gd/wy7R6e ☑️ «A very brief history of Karabakh-Artsakh» Antares 2023, https://is.gd/ia8MY4 ☑️ «Armenia. An Historical Atlas, 2nd edition», Sources d'Armenie, 2024: Ռուբեն Գալչյանը գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։ Դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և պարսկերեն լեզուներով։

Ռուբեն Գալչյանի՝ Հայաստանի ազգային գրադարանում առկա գրքերը՝ համահավաք գրացուցակում https://is.gd/XrS9BX https://is.gd/f5ruxg Քարտեզներ էլ. շտեմարան https://is.gd/wNJqN8