Հեռախոսահամար
մյս 29, 2026 Միջոցառումներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հունիսի 1-ին, փոքրիկներին հրավիրում է հեքիաթային ու ստեղծագործական ճանապարհորդության՝ դեպի հին տպագրության կախարդական աշխարհ։ «Փոքր տպարան․ հեքիաթային տպագրական աշխարհ» ստեղծագործական աշխատարանի ընթացքում երեխաները կծանոթանան հին տպագրական արվեստին, կբացահայտեն, թե ինչպես են ստեղծվել գրքերն անցյալում և սեփական ձեռքերով կաշխատեն հին տպագրական կլիշեներով։
Փոքրիկ մասնակիցները կկազմեն բառեր ու նախադասություններ, կփորձեն տպագրության հետաքրքիր գործընթացը և կստեղծեն իրենց առաջին տպագիր թերթիկները, որոնք էլ որպես գեղեցիկ հուշանվեր կտանեն իրենց հետ։ Օրը կանցնի ջերմ, ուրախ և ստեղծագործական մթնոլորտում՝ լի բացահայտումներով, խաղերով ու տպավորություններով։ Միջոցառման ավարտին երեխաները կայցելեն Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահ, որտեղ կներկայացվի հայ մանկագիրների գրականության ցուցադրություն։
Հայաստանի ազգային գրադարան, Տերյան 72
Մուտքը՝ ազատ։
Լրացուցիչ հարցերի համար՝ 033 62 35 13
