ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվիրատվություն Ֆրանսիայից

հլս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

nor erkir
 

Վերջերս Ֆրանսիայից ստացել ենք մեր հայրենակից Արմինե Գրիգորյանի նվերը։ 13 անուն, 144 միավոր լրագիր, որոնցից 103-ը բացակա է եղել Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում։

Թվենք ստացված լրագրերից մի քանիսի անվանումը՝ «Ազատ խօսք» (Սոֆիա), «Նոր երկիր» (Փարիզ), «Հորիզոն» (Կ.Պոլիս), «Տարագիր» (Մարսել), «Հայ սիրտ» (Մարսել)։ Ազգային գրադարանը օրենքի ուժով Հայաստանում լույս տեսնող տպագիր հրատարակությունների պարտադիր օրինակներ է ստանում։ Մինչդեռ սփյուռքում լույս տեսնող պարբերականները և գրքերը հիմնականում մեզ են հասնում մեր ազգասեր և հայրենասեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ։ Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին և աջակիցներին։