Հեռախոսահամար
մրտ 24, 2025 Նորություններ Նվիրատվություններ
Ամերիկահայ գրող և նկարազարդող Նոննի Հոգրոգյանի «Մի հրաշալի օր» («One Fine Day») հեղինակային գրքի չինարեն թարգմանությունն Ազգային գրադարանի չինացի բարեկամ, դասախոս Ջի Գոչինի՝ գրադարանին նվիրած գրքերի ցանկում է: Մեր հայրենակցի՝ Հոգրոգյանի գրած և նկարազարդած այս մանկական գունեղ գիրքը Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի վերապատումն է և թարգմանաբար լույս է տեսել ևս մի քանի լեզվով։
«One Fine Day»-ի նկարազարդման համար Հոգրոգյանը 1972-ին արժանացել է ԱՄՆ ամենահեղինակավոր՝ Կալդեկոտի ամենամյա մեդալին: Ընդ որում, նա այս մեդալի կրկնակի դափնեկիր է (առաջին մեդալը ստացել է 1966թ.՝ «Always Room for One More» գրքի նկարազարդման համար):
Նոննի Հոգրոգյանը (1932-2024) ԱՄՆ-ում հայտնի և ճանաչված հեղինակ է առավելապես մանկական պատկերազարդ գրքերով։ Նրան մանուկ հասակից գրավել են ժողովրդական բանահյուսությունը, հեքիաթները, պոեզիան, ֆանտաստիկան ու պատմվածքները։ Հոգրոգյանի ամուսինը՝ անգլիագիր գրող, բանաստեղծ, կենսագիր և մանկագիր Դեյվիդ Խերդյանը, նույնպես ճանաչված հեղինակ է, որը Նյուբերի (Newbery Honor) գրական մրցանակ է ստացել «Ճանապարհ տնից. հայ աղջկա պատմությունը» գրքի համար (1979)։