ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Նիկոլայ Գրիգորյան «Դիմակայուն Հայաստան»

նմբ 27, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

NG 001  

 

Հայաստանի ազգային գրադարանում «Դիմակայուն Հայաստան» խորագրով հանրային բանախոսությամբ հանդես եկավ ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, լրագրող, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Հանդիպման առիթը Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն էր:

Նիկոլայ Գրիգորյանն անձնական փորձից օրինակներ բերեց, թե աղետների դիմակայմանը մեր երկիրն ինչքան անպատրաստ էր Սպիտակի ողբերգական երկրաշարժի ժամանակ: Որքան էլ ողբերգական, սակայն երկրաշարժը սկիզբ դարձավ մեր երկրում աղետների դիմակայման համակարգ ձևավորելու համար:   

NG 002
 

Հայաստանը լեռնային երկիր է, և մեզ բնական աղետներից ամենից հաճախ պատուհասում են երկրաշարժերը: Գիտությունը դեռևս ստույգ միջոցներ չի հայտնաբերել, որով հնարավոր կլիներ կանխագուշակել երկրաշարժերը: Հավանաբար նման «միջոց» մարդկությունը երբեք էլ չի կարողանա ստեղծել, ուստի մենք պետք է սովորենք ապրել երկրաշարժերի հետ, սովորենք նախապատրաստվել դրանց և վարքականոններ մշակել երկրաշարժերին դիմակայելու համար:   

Ներկաները դիտեցին «Արտակարգ ալիքի» պատրաստած «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» տեսաֆիլմը և ակտիվ հարց ու պատասխան ունեցան բանախոսի հետ: Նիկոլայ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին պատմեց իր ապագա ծրագրերի մասին: Բոլորին շատ դուր եկավ հայկական էպոսի հերոսների վեաբերյալ գիրք գրելու Նիկոլայ Գրիգորյանի ծրագիրը, որի քննարկումները շարունակվեցին նաև սուրճի սեղանի շուրջ: