ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ռոբեր Բրեսոն «Մուշետ»

մրտ 26, 2025 Միջոցառումներ Կինոակումբ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում Սինե-ակումբի` ֆրանսիական ֆիլմերի այս տարվա ցուցադրությունը սկսվեց Ռոբեր Բրեսոնի «Մուշետ» ֆիլմով։ «Մուշետը» բավական հուզիչ ֆիլմ է՝ լռության, ճակատագրի և մենության մասին, որը քննադատները հաճախ Բրեսոնի ամենահզոր ֆիլմ են որակում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի (OCIC Award)։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը իր խոսքում շնորհակալություն հայտնեց կինոռեժիսոր, կինոգետ, «Ֆիլմադարան»-ի հիմնադիր նախագահ Գարեգին Զաքոյանին՝ հայ հանդիսատեսին ֆրանսիական ֆիլմերի լավագույն ընտրանին ծանոթացնելու և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին՝ այս գաղափարին մեծապես աջակցելու համար։

Untitled design (2)-2
 

Գարեգին Զաքոյանը, փոխադարձ շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ֆրանսիական ֆիլմը մի գանձարան է, իսկ Բրեսոնը ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն ռեժիսորներից մեկն է: Ֆիլմի մասին խոսելիս Զաքոյանը նշեց, որ սա բավականին դժվար դիտվող ու լուրջ ֆիլմ է՝ և՛ ոճային, և՛ տրամաբանական առումով, որի մասին խոսելու համար մի կյանքն անգամ չի բավականացնի։

Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն չորրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Այս տարի կինոակումբն առաջարկում է Ռոբերտ Բրեսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։