Հեռախոսահամար
մրտ 12, 2026 Նորություններ

Հայաստանի ազգային գրադարանը սիրով հրավիրում է մասնակցելու մեր ժամանակի մեծանուն կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանի բացառիկ գիրք-ալբոմի համագրադարանային շնորհանդեսին։ «Մարդը Սպիտակ քաղաքից․․․» գիրք-ալբոմը եզակի գրավոր ժառանգություն է, որտեղ զետեղված են հոդվածներ, հրապարակումներ, գնահատականներ և կարծիքներ Հարություն Խաչատրյանի կինոյի, կինոձեռագրի ու կինոարվեստի մասին, նրա հարցազրույցներն ու խորքային խորհրդածությունները կյանքի, մարդու և ժամանակի վերաբերյալ՝ այդ թվում համաշխարհային կինոյի վարպետների կողմից։ Գիրք-ալբոմը ներառում է նաև կրիչ, որի վրա ներկայացված են «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը», «Սահման» ֆիլմերը։
Շնորհանդեսի շրջանակում նախատեսվում է նաև «ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔ» ֆիլմի դիտում, ինչպես նաև կինոյին վերաբերող գրականության նվիրաբերում։ Միջոցառմանը ներկա կլինեն՝ • Հարություն Խաչատրյան
• Արայիկ Մանուկյան (գիրք-ալբոմի գաղափարի, նախագծի և առաջաբանի հեղինակ)
• Սարգիս Հովհաննիսյան (կազմի նկարիչ, համադրող)
Գիրք-ալբոմը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հրատարակիչ՝ «Մագաղաթ» հրատարակչություն։ Փետրվարի 11
Ժամը 15։00
Հայաստանի ազգային գրադարան, մեծ դահլիճ
Մուտքը՝ ազատ
