Հեռախոսահամար
հկտ 16, 2024 Նորություններ
Հոկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Գիտաժողովին ելույթներով կմասնակցի աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 գրադարանային-տեղեկատվական մասնագետ։
Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Սիրով հրավիրում ենք ներկա լինելու «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովի ծրագիրը ։ Նյութերի ժողովածուն։