ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի այցը ՀԱԳ

օգս 21, 2023 Պաշտոնական Նորություններ

331480160_709720044042232_8386503908720021808_n
 

Փետրվարի 15-ին գրադարան էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ դեսպանը շրջեց թամանյանական մասնաշենքում, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակությամբ, ինչպես նաև մի քանի այլ հեղինակների գրքեր նվիրեց գրադարանին։ 
Գրադարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դեսպան Իմանբաևը ներկայացրեց 2023թ. նախանշված ծրագրերը, տարվա հոբելյանները։ Կողմերը քննարկեցին Ղազախստանի ազգային և ակադեմիական գրադարանների հետ համագործակցության հարցեր։

331476421_1251994025389094_958584927646143188_n