Հեռախոսահամար
հկտ 21, 2024 Նորություններ
Հայաստանն այս տարի ևս առանձին տաղավարով հոկտեմբերի 16-20-ը մասնակցում է աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ֆրանկֆուրտյան ցուցահանդեսին հայկական տաղավարում, ի թիվս այլ գրքերի, ամենամեծ ցուցափեղկով ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ և ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով հրատարակված գրքերը։ Ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի՝ իրենց երկրում օտար լեզվով հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակել ցանկացող հրատարակչություններին։
Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ իրականացվող ծրագիրը միտված է հայ գրականության հանրահռչակմանը մեր երկրի սահմաններից դուրս։ Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԱԳ կայքում։ Ավելին՝ այստեղ։