ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

սպտ 26, 2025 Միջոցառումներ Գրական հանդիպումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» եռօրյա միջազգային համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ։

IMG-0387-1-1

Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած Հայաստանը դարեր շարունակ եղել է մշակութային միջնորդության բնական տարածքը՝ ճանապարհների, գաղափարների ու արվեստների հանգույց։ Համաժողովի առանցքային գաղափարը «միջնորդությունն» էր՝ որպես մշակույթների երկխոսության մեխանիզմ։ Միջնորդը միշտ անձ չէր միայն․ դա կարող էր լինել թարգմանչական դպրոցի ավանդույթ, հրատարակչական քաղաքականություն, թատերագիտական փորձ, երաժշտական կամ տեսողական լեզու, գիտական արխիվ կամ թվային

IMG-0387-1-1

Համաժողովի զեկուցումների շրջանակը ընդգրկեց մշակութային միջնորդության տեսական և գործնական դրսևորումները, ժամանակակից թվայնացման գործընթացների առաջադրած մարտահրավերները, կոլեկտիվ հիշողության փոխակերպումները, ինչպես նաև մշակութային հաղորդակցության բազմազան ձևերը։ Զեկույցներում ուշադրության կենտրոնում էին սեմիոտիկ և մեդիատեխնոլոգիական մոտեցումները, թվային մշակույթի գործիքները (թվային արխիվ, հանրագիտարան, գրաֆիկական վեպ և այլն), որոնք հանդես եկան որպես մշակութային միջնորդության նորարար հարթակներ։

IMG-0387-1-1

Համաժողովի աշխատանքները ղեկավարում էին համանախագահներ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մ.Ա.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բգթ Հերիքնազ Որսկանյանը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, բգթ Աննա Չուլյանը։ «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ» համաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ բազմակողմանի գիտական քննարկումների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության խթանման համար։