ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Հայ մամուլ» շտեմարանը հարստացել է The Armenian Review հանդեսի էլեկտրոնային տարբերակներով

մրտ 12, 2024 Նորություններ

revieww
 

Հայաստանի ազգային գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանը հարստացավ «Արմինյըն ռեվյու» (The Armenian Review, «Հայկական հանդես», «Հայկական տեսություն») պատմագիտական, հայագիտական հանդեսի 1948-2021 թվականի համարների էլեկտրոնային տարբերակներով➡ https://tert.nla.am/mamul/Armenian-review/Table.html

Թվայնացած և նշաճանաչված համարները գրադարանին է նվիրել պարբերականի գլխավոր խմբագիր, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը: The Armenian Review- ն հրատարակվում է անգլերեն՝ Բոստոնում (ԱՄՆ), 1948-ից՝ տարին չորս համար: Տարբեր տարիների հանդեսի խմբագիրներ են եղել Ջեյմս Թաշչյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Թաթուլ Սոնենց-Փափազյանը, Հայկ Օշականը, Ասպետ Քոչիկյանը, այլք:

Հրապարակում է Սփյուռքի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, մշակույթի վերաբերյալ հոդվածներ, հայագիտական առավել նշանակալի ուսումնասիրությունների գրախոսություններ: Հանդեսում կարևոր տեղ ունի Հայկական հարցի տարբեր խնդիրների, առանձնապես՝ հայերի ցեղասպանության պաշտպանության մշակումը: