ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հաճելի և օգտակար լուր Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար

մրտ 28, 2024 Նորություններ

hajeli lur esbco
 

Հաճելի և օգտակար լուր ունենք Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար։ Գրադարանից օգտվողները մեկ տարով անվճար մուտք ունեն դեպի EBSCO Publishing-ի տվյալների բազա: Շտեմարանից կարելի է օգտվել ինչպես գրադարանի կայքի միջոցով https://nla.am/ebsco , այնպես էլ գրադարանի համակարգչային սրահում:

EBSCO Publishing-ն առաջարկում է լիատեքստ գիտական ամսագրեր, որոնք հրապարակում են բարձրորակ և վստահելի հոդվածներ՝ ճանաչված հրատարակիչների ընտրությամբ՝ ըստ հետազոտողների կարիքների: Այս բազաները տեղեկատվություն են տրամադրում անգլերենով, սակայն կարելի է գտնել նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով հոդվածներ և գրքեր: Առաջին անգամ EBSCO-ն առաջարկում է նաև հայերեն նյութեր։

Գրադարանի ընթերցողները կարող են EBSCO Publishing-ի շտեմարաններից օգտվել նաև տանից՝ իրենց հարմար ժամերին։ Մուտքանուն և գաղտնաբառ ստանալու համար հարցում ուղարկեք [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով ձեր անունը և ընթերցողական տոմսի համարն ամբողջությամբ։