ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Հենրիկ Էդոյան «Խոսք, ժամանակ, տարածություն»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

IMG-0464_1-1
 

Մարտի 21-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում պոեզիայի միջազգային օրվա առթիվ՝ տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Խոսք, ժամանակ, տարածություն» թեմայով: 
Բանախոսը սիրված բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանն էր: 
Իր ընդարձակ ներածական խոսքում պարոն Էդոյանն անդրադարձավ մարդ-արվեստ փոխհարաբերությանը, ժամանակակից մարդու և ընթերցանության վրա համացանցի և նոր տեխնոլոգիաների ներգործությանը։ Դասախոսության մասնակիցները հարցեր ուղղեցին բանաստեղծական արվեստի, գրողի վարպետության, երջանկության փիլիսոփայական ընկալման և այլ թեմաներով: 
Միջոցառման առիթով հանրային կապերի բաժինը գրքային ցուցահանդես էր ձևավորել, որտեղ ներկայացված էին Հենրիկ Էդոյանի շուրջ 25 ժողովածուները, թարգմանական և գրականագիտական հրատարակությունները։

IMG-0454_1-1