ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիպում Գեղարքունիքի մարզի գրադարանային աշխատողների հետ

սպտ 05, 2024 Նորություններ

sevann

Այսօր՝ օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզային գրադարանում։ Մարզային գրադարանը և մի քանի այլ համայնքային գրադարաններ արժեքավոր նվերներ են ստացել Ազգային գրադարանից։ Մարզային և Սևանի, Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածաշրջանային գրադարանները Ազգայինից մոտ 520 միավոր գրականություն են նվեր ստացել։ Նախապես համաձայնեցված օրակարգով տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզի համայնքային, մանկական և դպրոցական ավելի քան 20 գրադարանների աշխատակիցների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գրադարանային գործի վերակազմակերպման, թվային միջավայրում գրադարանային գործի կազմակերպման և այլ հարցեր։

sevasn

ՀԱԳ աշխատակից Անիցա Գենջյանը «Համայնքային գրադարանների ֆոնդերի էլեկտրոնային հաշվառում և գույքագրում» թեմայով սեմինար անցկացրեց ավելի քան 30 գրադարանային աշխատողների համար։ Շարունակելով նախորդ ամիս սկսած նախաձեռնությունը՝ Ազգային գրադարանը 22 միավոր հայերեն և օտար լեզուներով գեղարվեստական և մասնագիտական գրականություն նվիրեց Սևան ՔԿՀ-ի գրադարանին։