ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրիշ Սարդարյանի «Հրամանագիրք» վեպը

օգս 08, 2024 Նորություններ

grish
 

«Եվ Արգինեն դուրս եկավ ամառային երկուշաբթի օրն ու իրենց բակում տեսավ ամենասիրուն արեւոտ լուսաբացը։ Տաղավարի խնձորենին մեծացել, ծառ էր դարձել, հողը բնի շուրջը պնդացել էր, խնձորենին մենակ էր, ու տաղավարը՝ դատարկ, բակը՝ դատարկ, մարդ չկար, ինքը աղբն էր տանում թափեր, արեւը գտնվում էր արեւելքի ամենասիրուն կետում, UTC +4, 07։00, այս ժամին արեւը թաքուն ըմբոշխնողինն էր...»։ «Հրամանագիրք» երկով ուզում էի մերօրյա մարզային կյանքը վիպական տարածություն բերել, ինչը գրեթե անիրագործելի զբաղմունք է։ Ոչ իդեալականացնել և ոչ էլ երգիծաբանել։ Ուզում էի բացարձակ ոգեշնչումով գրել ու ոչինչ չմշակել, խուսափել գյուղագրությունից, խուսափել քաղաքագրությունից, երկուսը միախառնել…»,-նշում է հեղինակը։

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Գրիշ Սարդարյանը հեղինակն է նաև «Եսավ» ժողովածուի։