Հեռախոսահամար
սպտ 04, 2024 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանում պարտադիր օրինակի հատկացման, գնման, բաժանորդագրության, նվիրատվության, գրքափոխանակության և այլ եղանակով ամեն տարի ավելի քան 50 հազար միավոր գրականություն է մուտք լինում։ Գրադարանում գրքի ճանապարհը սկսվում է համալրման բաժնից, որտեղից անցնում է գրականության մշակման բաժին։ Այստեղ գիրքը քարտագրվում է և որոշվում գրապահոցում նրա տեղը։
Գրադարան մուտք գործած նոր անուն գրքերի մասին հարցումը ընթերցողի՝ գրադարանավարին ամենից հաճախակի տրվող հարցերի եռյակում է։ Ազգային գրադարանում ստացված նոր գրականությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում. «Իրադարձություններ» բաժնում ընտրեք «Նորություններ»-ը, ապա «Նոր անուններ» ուղղությունը, որտեղ ամեն ամիս դրվում է նոր ստացված գրականության ցուցակը։