ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրադարանավարի օրը Ազգային գրադարանում

հկտ 14, 2024 Միջոցառումներ

Untitled design (10)
 

Հոկտեմբերի 7-ին տոնական մթնոլորտ էր թևածում Հայաստանի ազգային գրադարանում։ Գրադարանավարի օրվա առթիվ ՀԱԳ բազմաթիվ աշխատակիցներ պատվոգրեր ստացան՝ նվիրված աշխատանքի և իրենց մասնագիտական ներդրման համար։

հոկ.7միջոցառում

Այս տարի նշվում է գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակը, որի առթիվ պատրաստվել են հատուկ արծաթյա կրծքանշաններ։ Այսօր մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին այդ անվանական հուշանվերներով։ Պարգևատրության արարողությունը առիթ էր ընդգծելու գրադարանի աշխատակիցների անդադար ջանքերն՝ ուղղված գրադարանի հավաքածուների շարունակական հարստացմանը, դրանց պահպանմանը և ծառայությունների մատչելիությանը՝ կարևորելով նաև գրադարանային սպասարկման որակի բարելավումը:

հոկտեմբերի 7

Միջոցառման գեղարվեստական հատվածն ապահովեցին «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» նախագծի պատանի երաժիշտները, որոնց ոգեշնչող ելույթներն ապահովեցին միջոցառման մասնակիցների բարձր տրամադրությունը։

աշխատակիցներ 2024

ՀԱԳ հուշանվեր