Հեռախոսահամար
մրտ 22, 2025 Նորություններ
Այսօր ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի ճարտարապետական դիմագծի կերտողներից մեկի՝ Գևորգ Թամանյանի 115-ամյակն է։ Նրա անունը կապված է բազմաթիվ նշանավոր շինությունների հետ, որոնք ձևավորել են Երևանի մշակութային և հասարակական միջավայրը։
Թամանյանի աշխատանքները աչքի են ընկնում դասական ճարտարապետության և ազգային տարրերի ներդաշնակ համադրությամբ։ Նրա նախագծած կառույցները ոչ միայն ճարտարապետական արժեք ունեն, այլև սերունդների համար դարձել են պատմության կենդանի վկաներ։
Հայաստանի ազգային գրադարանը երախտագիտությամբ է հիշում Գևորգ Թամանյանին։ Իր նշանավոր հոր՝ Ալեքսանդր Թամանյանի մահից հետո հենց նա է ավարտին հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող Ազգային գրադարանի Տերյան փողոցի վրա կառուցված շենքը։ Հետագայում՝ 1972-ին և 1976-ին գրադարանին կից այգու կողմում նրա նախագծով են կառուցվել գրադարանի երկրորդ և երրորդ մասնաշենքերը։