Հեռախոսահամար
նմբ 06, 2025 Կինոակումբ

Սինե-ակումբի հերթական սպասված հանդիպումը Ազգայինում Գաբեն և Միշել Մորգան-լեգենդար զույգ։ Ժան Գաբենը և Միշել Մորգանը առաջին անգամ հանդիպեցին հենց այս ֆիլմում։ Նրանց քիմիան դարձավ ֆրանսիական կինոյի պատմության խորհրդանիշներից մեկը։ Մորգանի արտահայտած «T’as de beaux yeux, tu sais» («Գեղեցիկ աչքեր ունես, գիտե՞ս») արտահայտությունը դարձավ դարավոր կինոասերների մեջբերում։
Ֆիլմը մեզ տեղափոխեց նավահանգստային Հավր՝ մշուշների, խոնավության և չկատարված երազների աշխարհ։ Ազատություն փնտրող դասալիք Ժանը և երիտասարդ Նելլին՝ բռնության ու կասկածների ճիրաններում, հանդիպում են միմյանց՝ փորձելով փրկվել ճակատագրից, որն արդեն որոշված է։ Մարսել Կարնեի այս աշխատանքը համարվում է ֆրանսիական պոետիկ ռեալիզմի գագաթնակետերից մեկը․ իր մթնոլորտային տեսարաններով, մելանխոլիկ ռիթմով և ճակատագրական սիրո պատմությամբ այն ազդել է նույնիսկ հետագա ամերիկյան ֆիլմ նուարի ձևավորման վրա։ Ֆիլմի սցենարը գրել է բանաստեղծ Ժակ Պրեվերը, որի շնորհիվ երկխոսությունները ունեն գրական մեղեդայնություն, իսկ Գաբենի և Միշել Մորգանի զույգը դարձավ ֆրանսիական կինոյի խորհրդանիշներից։
Ի դեպ, թեև գործողությունը տեղի է ունենում Հավրում, ամբողջ նավահանգստային մթնոլորտը ստեղծվել է ստուդիայում՝ դեկորատոր Ալեքսանդր Տրոկադոյի կողմից։ Նրա աշխատանքը համարվում է ֆրանսիական կինոդեկորի դասական օրինակ։
