ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Պատրիկ Կազալսի «Սերգեյ Փարաջանով. ապստամբը», «Պարոն Սարտրի և տիկին դը Բովուարի արկածները Կովկասում»

փտր 07, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

Untitled design-5  
 

Ֆրանսիացի կինոգետ ու կինոռեժիսոր Պատրիկ Կազալսն էր հունվարի 23-ին հյուրընկալվել Հայաստանի ազգային գրադարանում: Թամանյանական մեծ դահլիճը լեփ-լեցուն էր Սերգեյ Փարաջանովի, ինչպես նաև ֆրանսիական կինոյի երկրպագուներով: Կինոսիրողները դիտեցին Պատրիկ Կազալսի «Սերգեյ Փարաջանով. ապստամբը» (2003) և «Պարոն Սարտրի և տիկին դը Բովուարի արկածները Կովկասում» (2003) կարճամետրաժները։ 
 

Untitled design (4)  
 

Գարեգին Զաքոյանը նախապես հանդիսատեսին ներկայացրեց Կազալսի երկու ֆիլմերը։ Այնուհետև ողջույնի խոսք ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։ Պատրիկ Կազալսը մոտիկից ճանաչել է Սերգեյ Փարաջանովին և նրա հետ երկարամյա մտերմություն է ունեցել։ Դեռևս 1988-ին Պատրիկ Կազալսը առաջիններից մեկը Փարաջանովին նվիրված ֆիլմ նկարեց։ Փարիզում և իր բազմաթիվ ուղևորությունների ժամանակ նա բազմիցս հանդիպել է Փարաջանովին և ներկա է եղել նաև Երևանում նրա վերջին հրաժեշտին ու հուղարկավորությանը։   

Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց նաև ռեժիսորի «Պարոն Սարտրի և տիկին դը Բովուարի արկածները Կովկասում» (2003) ֆիլմը, որը պատմում է 1963թ. ֆրանսիացի հռչակավոր փիլիսոփա, գրող Ժան-Պոլ Սարտրի և նրա տիկնոջ՝ գրող Սիմոնա դը Բովուարի Հայաստան, Վրաստան և Լիտվա այցելության մասին։ Ֆիլմում նշանավոր զույգի հայաստանյան այցի մասին հուշեր է պատմում գրող, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը։ Կինոդիտման ավարտին Պատրիկ Կազալսը պատասխանեց կինոսիրողների հարցերին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը, ՀՀ-ու Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն և այլք:

7  
 

6