ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ժան Լյուկ Գոդար «Շնչահեղձ»

մրտ 11, 2024 Միջոցառումներ

ffjfu

 

2024-ին Սինե-ակումբը գրեթե ամբողջության նվիրված է լինելու ֆրանսիական նոր ալիքին՝ կինոուղղությանը, որ հեղափոխեց համաշխարհային կինոն և մեզ ընծայեց պատմության լավագույն ֆիլմերից մի քանիսը։ Ցուցադրվող առաջին ֆիլմը Ժան Լյուկ Գոդարի «Շնչահեղձ» ֆիլմն է։

Մարսելում մանր հանցագործը (Ժան Պոլ Բելմոնդո) մեքենա է գողանում և պահի ազդեցությամբ ոստիկան սպանում Փարիզ տանող ճանապարհին։ Հայտնվելով հետախուզման մեջ՝ նա Ֆրանսիայում լրագրություն ուսանող մի ամերիկուհու է գտնում (Ջին Սիբերգ) և փորձում համոզել նրան իր հետ փախչել Իտալիա։ Սա այն Ֆիլմն է, որը սկզբնավորեց ֆրանսիական նոր ալիք կինոուղղությունը։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին: