ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գալիք միջոցառումներ _ Փետրվար 2025

հնվ 29, 2025 Նորություններ

teryan mij.2024   
 

Բազմաբնույթ ծրագրերով հագեցած է լինելու փետրվարը Հայաստանի ազգային գրադարանում: Գրքային ցուցահանդեսի բացմամբ և հանրային բանախոսությամբ երեք գրական հոբելյաններ ենք նշելու: Փետրվարի 8-ին լրանում է նշանավոր գրող, բանաստեղծ և արվեստաբան Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակը: Գրողի գրական վաստակը կներկայացնի գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը: Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված «Ձիապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներում» թեմայով դասախոսություն կկարդա ԵՊՀ դասախոս, բգթ, դոցենտ Արմենուհի Արզումանյանը: Փետրվարի 15-ին գրքային ցուցահանդես կբացենք նվիրված Ռուբեն Սեւակի 140-ամյակին:

Ամսվա իրադարձությունների շարքում անշուշտ կարևոր տեղ կունենա Գիրք նվիրելու օրը, որի ժամանակ գրադարանը նվերներ կընդունի և ինքը հանդես կգա իբրև նվիրատու: