ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ-ում կազմակերպվել էր «Erasmus+4ME․ բացահայտիր Էրազմուս+ հնարավորությունները քեզ համար» միջոցառումը

հկտ 21, 2024 Միջոցառումներ

Էրազմուս միջոցառում

Հայաստանում այս օրերին անցկացվում է «Էրազմուս օրեր 2024» տոնակատարությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 19-ը։ Հայաստանի ազգային գրադարանում Էրազմուս օրերի շրջանակում հոկտեմբերի 15-ին անցկացվեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան» (ESN Armenia)-ի կազմակերպած «Erasmus+4ME․ բացահայտիր Էրազմուս+ հնարավորությունները քեզ համար» միջոցառումը։

Էրազմուս 16.10.2024 միջ՞.

Միջոցառման բացման խոսքում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց, որ Էրազմուս+ ծրագիրը, մեկնարկից ի վեր, միլիոնավոր ուսանողների և մասնագետների սովորելու, վերապատրաստվելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն է տվել։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

Ողջույնի խոսք. Աննա Չուլյան

Հայաստանի ազգային գրադարանը կարևորում է որակյալ, շարունակական՝ ցկյանս կրթության ապահովումը և երիտասարդական նախագծերի առաջխաղացումը՝ պատրաստակամ աջակցելու կրթական ծրագրերին և նախաձեռնություններին, ԵՄ ծրագրերին։ Եվրոպական միության «Էրազմուս» ուսանողների և դասավանդողների փոխանակման ծրագիրը գործում է արդեն շուրջ 40 տարի։ 10 տարի առաջ մեկնարկած «Էրազմուս պլյուս»-ը միավորում է ԵՄ-ի կրթության, վերապատրաստման, երիտասարդության ու սպորտի համար ներկայում գործող բոլոր սխեմաները։