ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ինչպես օգտվել EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից

ապր 25, 2024 Միջոցառումներ

ebscoarmine

Հայաստանի ազգային գրադարանն իր ընթերցողների, ինչպես նաև միջգրադարանային բաժնույթի ծառայությունից օգտվող գործընկեր գրադարանների համար հնարավորություն է ստեղծել օգտվելու միջազգային հեղինակավոր EBSCO ընկերության տեղեկատվական շտեմարաններից: Ապրիլի 15-ին Ազգային գրադարանային շաբաթի ծրագրով ՀԱԳ-ը սեմինար էր կազմակերպել «Ինչպես օգտվել EBSCO-ի տեղեկատվական շտեմարաններից» թեմայով, որը վարեց գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը:

dahlijj

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց EBSCO-ի շտեմարանների հարուստ բովանդակությունը, նյութերի թեմատիկան, նյութերի դիտարկման և օգտագործման լայն հնարավորությունները: Ազգային գրադարանի EBSCO-ի շտեմարանները հասանելի են ինչպես գրադարանի տարածքում, այնպես էլ տնից: Պետք է դիմել սպասարկման բաժնին և մուտքանուն և գաղտնաբառ ստանալ շտեմարաններից օգտվելու համար: Սեմինարի մասնակիցները պայմանավորվեցին որոշ ժամանակ շտեմարաններին ծանոթանալուց հետո մեկ այլ սեմինար ունենալ EBSCO-ի ընձեռնած հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու և շտեմարաններից ավելի խորացված և վարպետորեն օգտվելու նպատակով: Սեմինարին մասնակցում էին բուհական և հանրային գրադարանների աշխատողներ, տարբեր մասնագիտությունների տեր հետազոտողներ: