Հեռախոսահամար
փտր 07, 2025 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը գլխավորում է Երևանի և հանրապետության հանրային բնույթի գրադարանների հունվար ամսվա ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» և Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպերը:
Ագաթա Քրիստիի քրեավեպերից 12-ը, Աշոտ Աղաբաբյանի գրքերից 5-ը և 3-ական վեպ Գոհար Նավասարդյանի, Ռեմարկի, Հերման Հեսսեի և Ուիլյամ Սարոյանի գրքերից ներկայացված են ամենաշատ պահանջարկված գրականության ցուցակներում: Ամենաընթերցվող գրքերի միացյալ տասնյակում 5 հայ և 5 օտարազգի գրող կա:
Ընթերցողական բարձր պահանջարկ ունեցող գրքերից են նաև սփյուռքահայ արձակագիր Համաստեղի «Հայաստանի լեռների սրնգահարը», մշակույթի նախկին նախարար, հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի «Նոյե», արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ», ամերիկացի գրող, դեռահասների համար գրքերի հեղինակ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր», անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելուեյ» և իսրայելցի գրող Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» դետեկտիվ վեպերը:
Իսկ դուք ո՞ր գրքերն եք կարդացել ձմեռային արձակուրդների ընթացքում։