ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Բանբեր Հայաստանի գրադարանների» 2026 թվականի առաջին համար

հլս 06, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

#Բանբեր_Հայաստանի_գրադարանների Հարգելի՛ գործընկեր, սիրելի՛ ընթերցող, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի 2026 թվականի առաջին թողարկումը՝ շարունակելով մասնագիտական համայնքի հետ գիտական երկխոսության և համագործակցության ձևավորված ավանդույթը։ https://journal.nla.am/index.php/banber Այս թողարկումը կազմվել է ժամանակակից գրադարանային ոլորտի մարտահրավերներին արձագանքելու և մասնագիտական հանրույթի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը նպաստելու տրամաբանությամբ։ Այն արտացոլում է գրադարանային ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք պայմանավորված են թվային տեխնոլոգիաների արագ զարգացմամբ, մշակութային ժառանգության պահպանման նոր մոտեցումներով և գրադարանների՝ որպես գիտելիքի և հաղորդակցության կենտրոնների դերի վերաիմաստավորմամբ։

Հանդեսի այս թողարկման հոդվածները ներկայացված են հետևյալ թեմատիկ բաժիններում՝ «Թվային բովանդակության կառավարում», «Ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Կառավարում և մասնագիտական զարգացում», «Հաղորդումներ»: «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսը շարունակում է ընդլայնել իր տեսանելիությունն ու հասանելիությունը մասնագիտական հանրույթի համար։ Այն ներկայացված է Հայաստանի ազգային գրադարանի թվային շտեմարաններում, ունի իր հարթակը Open Journal Systems (OJS) համակարգում և գրանցված է EBSCO հարթակում, ինչը նպաստում է միջազգային ճանաչելիության բարձրացմանը, գիտական աշխատանքների տեսանելիության ընդլայնմանը և դրանց երկարաժամկետ թվային պահպանմանը։