ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Բանբեր Հայաստանի գրադարանների» 2025 թվականի երկրորդ համար

հնվ 22, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Սիրելի ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ թողարկվել է «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի 2025 թվականի երկրորդ համարը՝ շարունակելով մասնագիտական համայնքի հետ գիտական երկխոսության և համագործակցության ձևավորված ավանդույթը։ https://is.gd/ynhiqM

Հանդեսում ներկայացված են ապրիլի 29-30-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովի մասնակիցների, ինչպես նաև գրադարանային և հարակից ոլորտների մասնագետների հոդվածները և հաղորդումները։ Հոդվածները ներկայացված են հետևյալ թեմատիկ բաժիններում՝ «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Թվային XXI դար. Մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Մատենագիտություն», «Հաղորդումներ»:

«Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսը շարունակաբար ընդլայնում է իր տեսանելիությունն ու հասանելիությունը մասնագիտական հանրույթի համար։ Այն ներկայացված է Հայաստանի ազգային գրադարանի թվային շտեմարաններում, ինչպես նաև արդեն ունի իր առանձին հարթակը Open Journal Systems (OJS) համակարգում։ OJS հարթակում հանդեսի ներկայացված լինելը ապահովում է հանդեսի տեսանելիությունը միջազգային հարթակներում, ընթերցողական և հրապարակման վիճակագրության տեսանելիություն, ինչպես նաև թվային երկարաժամկետ պահպանում և արխիվացում։ Հանդեսը նախատեսված է գրադարանագիտության, մատենագիտության, թանգարանագիտության, հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար։