ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանի ընթերցասրահները ձեզ են սպասում

հլս 26, 2024 Նորություններ

mec yntercasrah
 

Չնայած ամռան շոգ օրերին ՝ Ազգային գրադարանում գրանցվողների թիվը չի նվազում։ Հայաստանի ազգային գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և 3x4 չափի մեկ լուսանկար: Հաշված րոպեներ...և դու ընթերցող ես։ 

Գրադարանում գործում է 10 ընթերցասրահ՝

 • Ընդհանուր ընթերցասրահ

 • Գիտական ընթերցասրահ 

• Ընթացիկ մամուլի ընթերցասրահ 

• Արվեստի ընթերցասրահ • Նոտային և երաժշտական գրականության ընթերցասրահ 

• Անձեռնմխելի գրականության ընթերցասրահ

 • Մատենագիտության և գրադարանագիտության ընթերցասրահ 

• Սեղմագրերի և ատենախոսությունների ընթերցասրահ

 • «Արև» կույր և թույլ տեսողություն ունեցող ընթերցողների ընթերցասրահ 

• Համակարգչային ընթերցասրահ Ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահներն աշխատանքային օրերին աշխատում են 09.00-21.00, շաբաթ օրը՝ մինչև 20.00, կիրակի՝ մինչև 17.00:  Մյուս ընթերցասրահներն աշխատանքային օրերին բաց են մինչեւ 17.30:

Ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժինը բաց է աշխատանքային օրերին՝ 09:00 - 17:30, շաբաթ՝ 09:00 - 17:00: Արի՛ ազգային և բաց մի թող ամառային արձակուրդներին գեղարվեստական գրականությանը ծանոթանալու քո հնարավորությունը։