ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Արաքս» էլեկտրոնային պարբերականի 2017-2024 թվականների համարներն արդեն հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանում

հնս 12, 2024 Նորություններ Նվիրատվություններ

holand
 

Պարբերական մամուլը աշխարհասփյուռ հայության կյանքի, հայ ստեղծարար մարդու մասին պատմող առաջնային աղբյուր է։ Աշխարհում մինչև օրս ավելի քան 6000 անուն պարբերական հրատարակություն է լույս տեսել, որոնց կեսը՝ աշխարհի տարբեր երկրներում։ Թվային դարաշրջանում նույնպես ոչ միշտ հայերեն, սակայն բովանդակությամբ հայկական պարբերականներ են ի հայտ գալիս։

Այդպիսի մի պարբերական է Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի «Գլաձոր» հայ ուսանողական միության կողմից թողարկվող «Արաքս» էլեկտրոնային պարբերականը, որի 2017-2024 թվականների համարներն արդեն հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանից։ «Արաքս» պատկերազարդ էլեկտրոնային պարբերականը հրապարակվում է հոլանդերեն ուսանողների ուժերով։ Երբեմն տեղ են գտնում նաև հայերեն ճանաչողական բնույթի նյութեր։

2017 թ. նոյեմբերյան համարում փոքրիկ տեղեկություն կա Մատթեոս Ծարեցու մասին, որը 1661 թ. հունվարի 3-ին Ամստերդամում տպագրեց առաջին հայերեն գրքույկը՝ «Հիսուս որդի» վերնագրով։ «Գլաձոր» հայ ուսանողական միության գործունեության մասին կարելի է տեղեկանալ նրանց անգլերեն և հոլանդերեն կայքից՝ https://gladzor.nl/: