ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աննա Դավթյանի նոր վեպը

հլս 22, 2024 Նորություններ

zora
 

Քո կարոտի երկար ճանապարհին ինձ էլ վերցրու հետդ․․․ Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հայ գրող, լուսանկարիչ և թարգմանիչ Աննա Դավթյանի նոր գիրքը՝ «Զորա»-ն։ «Զորա՛»-ն պատերազմի մասին վեպ է՝ ծավալվող 2020 թվականի պատերազմից հետո ընկած տարիներին։ Եվ կնոջ պատերազմ՝ սեփական նամակ-օրակարգով։ Այն նաեւ «դետեկտիվ» վեպ է, ուր սպանողը սկզբից էլ հայտնի է։ «Զորա՛»-ն տարօրինակ սիրային վեպ է՝ սիրո ամենաահեղ պատմությունը, որ հանդիպել եմ հայ գրականության մեջ։ Որը չի ընթերցվում որպես սիրո պատմություն։ Վեպը ողբ է՝ Ադամի ողբը, բայց նաև պատերազմով հատնած անցյալի ու ապագայի՝ Արցախի ողբը, և աշխարհի ողբը՝ գլոբալ տաքացումի ու միջուկային ձմեռվա սպասման մեջ։ Մահը, սովորեցնում է մեզ Զորա՛ն, Աստծո խոստումն է։ Մահվան աստղը՝ մեր կյանքի գագաթին,- Սա անպատմելի վեպ է» ,- վեպի մասին նշում է խմբագիրը՝ Արթուր Միրզոյանը:

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ժամանակակից հայ գրող, լուսանկարիչ և թարգմանիչ Աննա Դավթյանը «Խաննա» (2020) վեպի, «Բուկետ» (2023) ժողովածուի, «Մի նավաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիեսի հեղինակն է, թարգմանություններ է արել Ալեն Գինսբերգի, Ալիս Մանրոյի, Քարոլին Ֆորշեի, Ռիչարդ Բրոտիգանի ստեղծագործություններից, ստացել տարբեր գրական մրցանակներ։