ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Դասընթաց՝ «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով

հնս 20, 2024 Միջոցառումներ

trafiking  
 

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակում կազմակերպում է դասընթաց՝ «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով: Մասնակցելով հանդիպմանը՝ գաղափար կկազմեք առցանց թրաֆիքինգի առանձնահատկությունների, համացանցում առկա այլ վտանգների, ինչպես նաև դրանցից խուսափելու միջոցների մասին: Դասընթացը կվարեն Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հանդիպման արդյունքում ձեռք բերված գիտելիքները թույլ կտան Ձեզ ճանաչել Ձեր իսկ իրավունքները և լինել ավելի պաշտպանված կյանքի առցանց և անցանց (օֆլայն) հարթակներում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում։ Մուտքն ազատ է։ Հասցե՝ Տերյան 72