ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Օրերս լույս է տեսել «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի 2024թ. երկրորդ թողարկումը

մրտ 22, 2025 Նորություններ

bulletin2
   
 

Օրերս լույս է տեսել «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի 2024թ. երկրորդ թողարկումը.

Տեղեկացնում ենք, որ «Բանբերը» գրանցված է EBSCO միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հրատարակությունների հարթակում և այստեղ տպագրված նյութերը հասանելի են EBSCO-ի բաժանորդներին։ EBSCO-ի շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրի 3500 համալսարանների և գրադարանների համար, ինչն էականորեն բարձրացնում է «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի վարկանիշը և միջազգային հասանելիությունը։

Ներկայացված հոդվածները արտացոլում են ժամանակակից գրադարանագիտության առավել արդիական միտումները՝ թվային տեխնոլոգիաներից մինչև մշակութային ժառանգության պահպանման նորարարական մեթոդներ: «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի ներկա համարում ամփոփված են Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի (2024 թ. հոկտեմբերի 3-4-ը) մասնակիցների հոդվածները և հաղորդումները։

Հանդեսում ամփոփված են 24 հոդված և հաղորդում, որոնք ներկայացված են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ազգային ժառանգության պահպանություն, ընթերցանության խթանում, թվային բովանդակության կառավարում, կառավարում և մասնագիտական զարգացում, հայկական ժառանգության պահպանություն և հանրահռչակում, սփյուռքի ժառանգության պահպանություն և հանրահռչակում: