Հեռախոսահամար
մյս 15, 2025 Նորություններ Միջոցառումներ
◾️Մայիսի 17-ին և 18-ին Գրատպության թանգարանը իր ծրագրով միանում է թանգարանային աշխարհի կարևորագույն իրադարձություններին՝ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» նախաձեռնություններին։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարանների ապագան արագ զարգացող համայնքներում» խորագրով։
◾️Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:
Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, Գրատպության թանգարանը բաց կլինի 9:00-24:00: Միջոցառման ծրագիրը՝ https://is.gd/Bqnzf5 Ավելին՝ https://is.gd/BNUUHl