Հեռախոսահամար
հնս 05, 2026 Նորություններ

#ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ_ԱՄԱՌ_ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ_ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
📚Սովորել, բացահայտել, ստեղծագործել և խաղալ՝ գրքի ու հայ գրատպության հետաքրքիր աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է երեխաներին և պատանիներին՝ բացահայտելու պատմությունը նոր ձևաչափով՝ ստեղծագործական աշխատանքների, խաղերի և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։
«ՓՈՔՐ ՏՊԱՐԱՆ»
Ստեղծագործական աշխատարան, որտեղ մասնակիցները ոչ միայն կծանոթանան հայ գրատպության և գրքի պատմությանը, այլև կդառնան այդ պատմության ակտիվ մասնակիցները։ Ծրագիրը ներառում է՝
🔤 «Իմ առաջին այբբենարանը» աշխատարան
📚 Հայ գրատպության պատմություն (խաչբառ)
🎭 Լեզվական և բարբառային խաղեր
📖 «Գիրքն իմ ձեռքերով» աշխատարան
🖨 «Փոքր տպարան» աշխատարան
👧🧑 Տարիքային խումբ՝ 6-15 տարեկան
⏳ Տևողություն՝ 1.5-2 ժամ
✨ Բացահայտե՛ք գրքի, տպագրության և հայ մշակույթի աշխարհը՝ հետաքրքիր, կրթական և ստեղծագործական միջավայրում։
📌 Գրանցվելու համար՝ https://forms.gle/PpaPaKbo9aejmrT1A
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 62 35 13
