ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Թանգարանային ամառ՝ Գրատպության թանգարանում

հնս 05, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

 

#ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ_ԱՄԱՌ_ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ_ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 📚Սովորել, բացահայտել, ստեղծագործել և խաղալ՝ գրքի ու հայ գրատպության հետաքրքիր աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է երեխաներին և պատանիներին՝ բացահայտելու պատմությունը նոր ձևաչափով՝ ստեղծագործական աշխատանքների, խաղերի և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

«ՓՈՔՐ ՏՊԱՐԱՆ» Ստեղծագործական աշխատարան, որտեղ մասնակիցները ոչ միայն կծանոթանան հայ գրատպության և գրքի պատմությանը, այլև կդառնան այդ պատմության ակտիվ մասնակիցները։ Ծրագիրը ներառում է՝ 🔤 «Իմ առաջին այբբենարանը» աշխատարան 📚 Հայ գրատպության պատմություն (խաչբառ) 🎭 Լեզվական և բարբառային խաղեր 📖 «Գիրքն իմ ձեռքերով» աշխատարան 🖨 «Փոքր տպարան» աշխատարան

👧🧑 Տարիքային խումբ՝ 6-15 տարեկան ⏳ Տևողություն՝ 1.5-2 ժամ ✨ Բացահայտե՛ք գրքի, տպագրության և հայ մշակույթի աշխարհը՝ հետաքրքիր, կրթական և ստեղծագործական միջավայրում։ 📌 Գրանցվելու համար՝ https://forms.gle/PpaPaKbo9aejmrT1A 📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 62 35 13