ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Քննարկում նվիրված Կրթության միջազգային օրվան

հնվ 24, 2025 Միջոցառումներ

2025.2

Հունվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ քննարկում նվիրված Կրթության միջազգային օրվան։ Այդ կապակցությամբ ներկայացվեց Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի «Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը։ Այն հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Գրադարանները կարևոր հանձնառություն ունեն ուսումնական հաստատություններին օժանդակելու կրթության կարիքները հոգալու համար։ Այս տարի Կրթության միջազգային օրը ՄԱԿ-ը անցկացնում է արհեստական բանականություն և կրթություն. մարտահրավերներ և հնարավորություններ թեմայով։

2025.3

Իր խոսքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդարանական զարգացման ծրագրերի փորձագետ Գայանե Բունիաթյանը անդրադարձավ աշխարհի երկրներում արհեստական բանականության կիրառման օրենսդրական կարգավորումների և ռազմավարության մշակման հարցերին։

Այնուհետև գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանը գրքի հեղինակների հետ քննարկում վարեց գրքում արծարծված թեմաների, «Կանաչ գիտության», արհեստական բանականության, ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման և կառավարման հիմնադրույթների շուրջ։ Գրքի թվային տարբերակը հասանելի է համացանցից։ Գրքի տպագիր օրինակները հեղինակները ծրագրում են բաժանել հանրապետության գրադարաններին։