ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Իրանահայ Էդուարդ Հարությունյանը հերթական նվիրատվությունն է արել գրադարանին

օգս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

nnvv
 

Հայաստանի ազգային գրադարանի բարեկամներից մեկը՝ իրանահայ Էդուարդ Հարությունյանը, հերթական նվիրատվությունն է արել գրադարանին։ Շուրջ երկու տասնյակ բացառիկ ամսագրերը կհամալրեն Ազգային գրադարանի մամուլի հավաքածուն։ Ամսագրերից գրադարանն ուներ միայն եզակի համարներ, իսկ «Վարագ» ամսագիրն առհասարակ բացակայում էր։

Գրադարանի մամուլի հավաքածուն մասնավորապես հարստացավ 1910-1917 թվականներին Բաքվում լույս տեսած «Թատրոն և երաժշտություն» թատերական-երաժշտական պատկերազարդ երկամսյա հանդեսի օրինակներով։ Մի հանդես, որին աշխատակցել են Կոմիտասը, Գևորգ Չմշկյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Ալեն Մանուկյանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը և այլ ականավոր դեմքեր։