ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Երեխաների պաշտպանության օրը Հայաստանի ազգային գրադարանում նշվեց ստեղծագործական աշխատարանով

հնս 16, 2026 Միջոցառումներ

p style="text-align:center;"> IMG-0387-1-1

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի ունեցավ «Փոքր տպարան․ հեքիաթային տպագրական աշխարհ» ստեղծագործական աշխատարանը։

Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան հին տպագրության արվեստին, աշխատեցին տպագրական կլիշեներով, կազմեցին բառեր ու նախադասություններ և ստեղծեցին իրենց առաջին տպագիր թերթիկները։ Այնուհետև փոքրիկները դիտեցին անիմացիոն մուլտֆիլմ և այցելեցին Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահ, որտեղ ներկայացված էր հայ մանկագիրների ստեղծագործություններին նվիրված մանկական գրականության ցուցադրությունը։

Օրվա հաճելի անակնկալը Հայաստանի ազգային գրադարանի կողմից երեխաներին նվիրված գրքերն էին։ Ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում անցկացված օրը լի էր հետաքրքիր բացահայտումներով։