Հեռախոսահամար
մրտ 03, 2026 Նորություններ Նվիրատվություններ

Ազգային գրադարանը շարունակում է համալրվել արժեքավոր նվիրատվություններով Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է գրքեր նվեր ստանալ գործընկեր կառույցներից՝ հարստացնելով իր հավաքածուն նոր և նշանակալի հրատարակություններով։ House-museum of Avetik Isahakyan/Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կողմից գրադարանը ստացել է Վարպետի 150-ամյակին նվիրված թանգարանի նոր հրատարակությունները։ «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար». երկլեզու բացառիկ բիզնես-ձեռնարկ, որը Իսահակյանի կենսափորձն ու գաղափարական ժառանգությունը ներկայացնում է ժամանակակից կառավարման և առաջնորդության համատեքստում։
«Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագիրք, որտեղ ներկայացված են տուն-թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր և արխիվային նյութեր՝ հայերեն և անգլերեն համառոտ մեկնաբանություններով։ Գրքում ներառված են նաև բացառիկ նյութեր՝ լուսանկարներ, անձնական իրերի պատկերներ և փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են հանրայնացվում՝ դառնալով արժեքավոր վկայություններ ժամանակաշրջանի և իսահակյանագիտության համար։
«Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն–հայերեն և անգլերեն–հայերեն հրատարակությունները, որոնք հնարավորություն են տալիս Իսահակյանի գլուխգործոցը ներկայացնել նաև միջազգային ընթերցողին։ Նվիրաբերված գրքերը շուտով հասանելի կլինեն Ազգային գրադարանի ընթերցասրահներում։ Շնորհակալություն House-museum of Avetik Isahakyan/Ավ. Իսահակյանի տուն-թանգարանին արդյունավետ համագործակցության և ազգային մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման գործում կարևոր ներդրման համար։
