ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Մեխանիկական բալետ»-ից մինչև «Անդալուզյան շունը». կիսամյակի վերջին կինոցուցադրությունը

հլս 01, 2026 Կինոակումբ

IMG-0387-1-1

Այսօր Սինե-ակումբ 2026-ի այս կիսամյակի վերջին կինոցուցադրությունն էր։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ամիսների ընթացքում մեզ հետ բացահայտեցին կինոյի պատմության կարևոր էջերը, մասնակցեցին քննարկումներին և դարձան մեր կինոսիրող համայնքի մի մասը։ Կհանդիպենք արդեն սեպտեմբերին՝ նոր ֆիլմերով, նոր թեմաներով և նոր կինոքննարկումներով։ Իսկ մինչ այդ՝ մի քանի հետաքրքիր փաստ այսօրվա ցուցադրված ֆիլմերի մասին. «Մեխանիկական բալետ» (1924, Ֆերնան Լեժե)

• Համարվում է կինոյի պատմության առաջին աբստրակտ փորձարարական ֆիլմերից մեկը։

• Ֆիլմը պատմություն գրեթե չունի․ այն կառուցված է ռիթմի, շարժման և մոնտաժի վրա՝ մարդու և մեքենայի փոխհարաբերությունը ներկայացնելով որպես արվեստ։

«Անտրակտ» (1924, Ռենե Կլեր)

• Ստեղծվել է որպես բալետի ներկայացման ընդմիջման համար նախատեսված ֆիլմ։

• Դադաիստական հումորով և անսպասելի տեսարաններով այն մինչ օրս համարվում է ավանգարդ կինոյի ամենաազդեցիկ ստեղծագործություններից։

«Խեցին և հոգևորականը» (1928, Ժերմեն Դյուլակ) • Շատ կինոգետներ այն համարում են պատմության առաջին սյուրռեալիստական ֆիլմը։

• Ստեղծվել է դեռևս մինչև սյուրռեալիզմի ամենահայտնի կինոգործերը և մեծ ազդեցություն է ունեցել ժանրի հետագա զարգացման վրա։

«Անդալուզյան շունը» (1929, Լուիս Բունյուել, Սալվադոր Դալի) • Ֆիլմի սցենարը հիմնված է հեղինակների երազների ու ենթագիտակցական պատկերների վրա։

• Այն ամբողջությամբ խախտեց դասական կինոպատման կանոնները և դարձավ համաշխարհային սյուրռեալիստական կինոյի խորհրդանիշներից մեկը։