ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը

փտր 07, 2025 Նորություններ

հեքիաթի ժամ   
 

Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը՝ մեր անկախ պետականության և անվտանգության երաշխավորի տարեդարձը։ Հայոց բանակը մեր ժողովրդի կամքի, ուժի և միասնականության խորհրդանիշն է։

Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվում են բազմաթիվ գրքեր, փաստաթղթեր և հուշագրություններ, որոնք ներկայացնում են մեր բանակի կազմավորման պատմությունն ու նրա փառավոր ուղին։ Այսօր հիշում ենք մեր այն զինվորներին, սպաներին և կամավորներին, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկել են մարտում։

Օրը նշենք հպարտությամբ՝ արժևորելով մեր զինվորների և սպաների նվիրումը հայրենիքին և խաղաղ ծառայություն մաղթենք նրանց։ Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ: