Հեռախոսահամար
հնս 05, 2026 Նորություններ

#ԱՄԱՌԱՅԻՆ_ԴՊՐՈՑ #ԳՐԱԿԱՆ_ԹԱՏՐՈՆ
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում հունիսի 15-ից մեկնարկում է Ամառային դպրոցը, որի շրջանակում երեխաների, պատանիների և երիտասարդների համար նախատեսվում են հետաքրքիր և ստեղծագործական կրթական ծրագրեր։
«ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ»
📚 Սիրո՞ւմ ես գրքեր, բեմ և ստեղծագործական աշխարհ։ Գրատպության թանգարանի Ամառային դպրոցը հրավիրում է երեխաներին, պատանիներին և երիտասարդներին մասնակցելու «Գրական թատրոն» կրթական ծրագրին, որտեղ ընթերցանությունը վերածվում է կենդանի արվեստի։
Ծրագիրը ներառում է՝
• ընթերցանության խթանում
• գեղարվեստական գրականության ուսումնասիրություն
• բեմական խոսք • գեղարվեստական ընթերցանություն
• թատերական արվեստի տարրեր
• հռետորաբանությունը և խոսքի մշակույթ
Տարիքային խմբեր՝
👧 7–10 տարեկան
🧑 11–15 տարեկան
🎓 16–25 տարեկան
📅 Շաբաթական 3 դաս ⏳ Յուրաքանչյուր դաս՝ 1.5-2 ժամ
Դասընթացավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհի՝ 40 տարվա բեմական փորձով, «Արտավազդ» թատերական մրցանակակիր Անահիտ Բաբելյան։
📌 ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ https://forms.gle/8uhZM2KyVi6McwqE6
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 📱 033 62 35 13
