Հեռախոսահամար
հնս 05, 2026 Նորութիւններ

#ԱՄԱՌԱՅԻՆ_ԴՊՐՈՑ #ԳՐԱԿԱՆ_ԹԱՏՐՈՆ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում հունիսի 15-ից մեկնարկում է Ամառային դպրոցը, որի շրջանակում երեխաների, պատանիների և երիտասարդների համար նախատեսվում են հետաքրքիր և ստեղծագործական կրթական ծրագրեր։
«ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» 📚 Սիրո՞ւմ ես գրքեր, բեմ և ստեղծագործական աշխարհ։ Գրատպության թանգարանի Ամառային դպրոցը հրավիրում է երեխաներին, պատանիներին և երիտասարդներին մասնակցելու «Գրական թատրոն» կրթական ծրագրին, որտեղ ընթերցանությունը վերածվում է կենդանի արվեստի։ Ծրագիրը ներառում է՝ • ընթերցանության խթանում • գեղարվեստական գրականության ուսումնասիրություն • բեմական խոսք • գեղարվեստական ընթերցանություն • թատերական արվեստի տարրեր • հռետորաբանությունը և խոսքի մշակույթ
Տարիքային խմբեր՝ 👧 7–10 տարեկան 🧑 11–15 տարեկան 🎓 16–25 տարեկան 📅 Շաբաթական 3 դաս ⏳ Յուրաքանչյուր դաս՝ 1.5-2 ժամ Դասընթացավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհի՝ 40 տարվա բեմական փորձով, «Արտավազդ» թատերական մրցանակակիր Անահիտ Բաբելյան։ 📌 ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ https://forms.gle/8uhZM2KyVi6McwqE6 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 📱 033 62 35 13
