Հեռախոսահամար
ապր 21, 2026 Նորութիւններ

Ապրիլի 6–10-ը Հայաստանի ազգային գրադարանի Համալրման բաժնի 1-ին կարգի գրադարանավար Տաթևիկ Ղամբարյանը մասնակցել է «Փաստաթղթերի վերականգնում. պահպանողականություն և նորարարություն» 8-րդ միջազգային գիտաուսումնական սեմինարին։ ✔Գիտաուսումնական սեմինարին Տաթևիկ Ղամբարյանը հանդես է եկել «Տպագիր արտադրանքի առաջնային զննում։ Պահպանողների և վերականգնողների համագործակցությունը Ազգային գրադարանում» թեմայով զեկույցով՝ Քննարկվել են ոլորտին առնչվող կարևորագույն հարցեր՝
▪️ գրադարանային ֆոնդերի մոնիտորինգ
▪️ փաստաթղթերի վերականգնման ժամանակակից մոտեցումներ
▪️ կանխարգելիչ պահպանություն և դասական վերականգնում
▪️ իրականացված վերականգնողական աշխատանքների փորձի փոխանակում
Գործուղման ընթացքում կայացել են աշխատանքային հանդիպումներ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գրադարանների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հեռանկարները՝ հատկապես ֆոնդերի պահպանման և վերականգնման ոլորտներում։ «Փաստաթղթերի վերականգնում. պահպանողականություն և նորարարություն» 8-րդ միջազգային գիտաուսումնական սեմինարը կազմակերպվել էր Ռուսաստանի պետական գրադարանի կողմից։
