ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վանաձորի գրադարանների մի խումբ աշխատակիցներ ճանաչողական այցով Հայաստանի ազգային գրադարանում էին

հնս 25, 2024 Միջոցառումներ

xumbb

Հունիսի 10-ին Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի չորս գրադարանների մի խումբ աշխատակիցներ ճանաչողական այցով եղան Հայաստանի ազգային գրադարանում։ Գրադարանավարների խմբին դիմավորեց և նրանց գրադարանի բաժինների աշխատանքին ծանոթացրեց ՀԱԳ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը։

ghazarian

 Գրադարանավարների շրջայցը սկսվեց Թամանյանական մասնաշենքի հետ ծանոթությամբ։ Նրանք եղան համալրման, գրքափոխանակության, արվեստի բաժիններում, ծանոթացան ՀԱԳ քարտային և էլեկտրոնային գրացուցակների կազմակերպմանը, ընթերցողների սպասարկման կարգին և ընթերցասրահներին։ Նման գործընկերային այցերը ամրապնդում են երկկողմ հարաբերությունները, միջանձնային կապեր հաստատում գրադարանների տարբեր բաժինների աշխատողների միջև, որոնք աշխատանքի բերումով պարբերաբար շփվում են առցանց հարթակում, միացյալ աշխատանք կատարում։