Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Նորություններ
Լույս է տեսել «Հայ բանասիրութեան հեռանկարներ։ Ուսումնասիրութեան եւ ուսուցման արդի խնդիրներ» (Երեւան; Լոս Անջելէս.։ «Գիրք» հրատ.։ ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնորդարան, 2025.- 247 էջ) ժողովածուն, որն ամփոփում է 2024 թ. հուլիսին Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված գիտաժողովի նյութերը։
«Հայ բանասիրության հեռանկարներ» միջազգային առաջին գիտաժողովը կազմակերպել էր Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը՝ Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցութեամբ։ Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի (ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Գերմանիա) անվանի և երիտասարդ շատ բանասերներ։
Գիտաժողովի ծրագրային նպատակներից էր ուրվագծելը հայ բանասիրության անելիքները և ուղղությունները առաջիկա 5-10 տարիների զարգացման համար։
Օրերս գիտաժողովի կազմակերպման հանձնախմբի քարտուղար Նորայր Պողոսյանից գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի անունով շնորհակալական նամակ է ստացվել ԱՄՆ Արևմտյան թեմից գիտաժողովի անցկացման, նյութերի հրատարակման և թվայնացման գործում գրադարանի արդյունավետ համագործակցության և ներդրման համար։
Ժողովածուի նյութերը հասանելի են Ազգային գրադարանի թվային պահոցից՝ https://dspace.nla.am/handle/123456789/12955